Поиск
Հայաստանի հավաքականը կորուստ ունի Չեռնոգորիայի հետ խաղից առաջ
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Չեռնոգորիայի հետ տնային հանդիպմանը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Վնասվածքի պատճառով նոյեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղին չի մասնակցի Դավիթ Մանոյանը, ով արդեն լքել է ազգային ընտրանու ճամբարը:
Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ խաղին կշարունակի նախապատրաստվել 23 ֆուտբոլիստներով:
コメント