top of page

«Բազմաբնակարան շենքերի տակից ստրիպտիզ ակումբները տեղափոխել այլ վայրեր». վարչապետի հանձնարարականը

  • Zohrap Amiryan
  • 10 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

mamul.am-ը գրում է.

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին հանձնարարել է համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները տեղափոխել այլ վայրեր:

«Խոսքը վերաբերում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների տեղափոխմանը, որովհետև շատ բողոքներ կան, որ բազմաբնակարան շենքերի տակը նմանատիպ ակումբներ են գործում, ուստի պետք է այդ ամենը վերացնենք և բարոյական կերպարը վերականգնենք: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է արագ արձագանքենք և տնտեսվարողներին ողջամիտ ժամկետներ տանք, որպեսզի կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,- ասել է վարչապետը:

Comentários


bottom of page