Поиск
Թուրքիայում քրդերը սպանել են անվտանգության երեք աշխատակցի
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները» (ՔԲԿ-PKK) հարձակում են իրականացրել թուրքական անվտանգության ուժերին տեղափոխող միկրոավտոբուսի վրա:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Haberdetaylari լրատվամիջոցին հարձակման հետևանքով սպանվել է անվտանգության երեք աշխատակից և մեկ քաղաքացիական անձ: Վիրավորվել են ևս երկու քաղաքացիական անձ: Այս տեղեկությունը հաստատել է նաև Վանի նահանգապետարանը:
Նշվում է, որ ՔԲԿ-ականները զինված են եղել երկարափող զենքերով:
Комментарии