Ես համաձայն եմ ամեն ամիս 1000 դրամ վճարել մեր բանակի համար, բայց ինձ մոտ մի հարց է առաջանում
- Zohrap Amiryan
- 10 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ես համաձայն եմ ամեն ամիս 1000 դրամ վճարել մեր բանակի համար, բայց ինձ մոտ մի հարց է առաջանում. ի՞նչ միջոցներով է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասում 2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն կառուցում: Նույնը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի և Սուրիկ Խաչատրյանի առանձնատներին: Ի՞նչ հեքիաթային զուգադիպությամբ են ՀՀ նախկին ու ներկա պաշտոնյաները տիրանում այդչափ ահռելի գումարների: Իսկ գուցե դրանք հենց այն գումարներն են, որոնք պիտի ուղղվեին բանակի կարիքները հոգալուն, բայց տեղ չեն հասել, ճանապարհին դարձել են առանձնատներ, ու հիմա որոշվել է քաղաքացիների աշխատավարձից այդ գումարները հետ բերել...
Comentarios