Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն
- 11 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով։
Հանդիպումը մեկնարկեց թիմերի երկուստեք գրոհներով։ Երկրորդ խաղակեսի միջնամասից մեր տղաները պասիվացան՝ արդյուքնում երկու գնդակ ընդունելով սեփական դարպասը։ Հանդիպման 36-րդ րոպեին Չեռնոգորիայի կազմում գոլի հեղինակ դարձավ Դամիր Կոյաշևիչն, իսկ երկու րոպե անց նրանց առավելությունը կրկնապատկեց Ստեֆան Յովետիչը։ Թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվով։ Մեր տղաներն ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը։ Արդեն 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ մեր հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։ Սեփական դարպասը գնդակ ընդունելուց հետո, Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելացրեցին ճնշումը։ Մրցակցի մի քանի վտանգավոր գրոհներից հետո, մեր տղաները նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին և վտանգավոր գրոհներ կազմակեպեցին։Հանդիպման 74-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Վարազդատ Հարոյանը։ Մեր թիմի հաղթական գոլը խփեց Գևորգ Ղազարյանն՝ ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։



















Комментарии