Կոլումբիայի դրոշն անպատված ադրբեջանցի պաշտոնյան արդարացել է` առավել մեծ ծաղրի առիթ տալով (տեսանյ
- 11 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.
Համացանցում բուռն ծաղրի առարկա է դարձել Ադրբեջանցի մի պաշտոնյա, ով, անկախ իրենից, վանդալիզմի ակտ է իրականացրել Կոլումբիայի դրոշի հանդեպ: Նոյեմբերի 9-ին` Ադրբեջանի պետական դրոշի օրը, Դաշքեսանի շրջանում զինվորականները հավաքված ամբոխի առաջ հրապարակավ թքել են հերձաքարի կտորի վրա, որը ներկված է եղել կարմիր, կապույտ, ծիրանագույն երանգներով: Ապա հանդիսավորությամբ մոտեցել է շրջանի ղեկավար Ահադ Աբիևն ու բռունցքի հարվածով ջարդել, իր կարծիքով, Հայաստանի դրոշը: Սակայն, քանի որ եռագույնը սխալ են պահած եղել, ապա ստացվել է, որ նա ջարդել է Կոլումբիայի դրոշն, ինչ էլ համացանցում արդեն քանի օր է, ծաղրուծանակի առիթ է դարձել: Որպես պաշտպանություն` Աբիևն արդարացել է, թե իր ջարդածը հայկական դրոշն է եղել, ուղղակի այն հակառակ էին բռնել, ու «ճիշտ էլ արել էին»:



















Комментарии