Յոդով երիտասարդացնող քսուք, որը կդարձնի մաշկն ավելի նուրբ ու առաձգական |Tert.am Medicine
- 11 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի երիտասարդացնող քսուքի բաղադրատոմս, որը փափկեցնում է մաշկը, դարձնում ավելի առաձգական ու նուրբ, ազատում է մաշկի թեփոտությունից: Բացի այդ, այն նաև սպիտակեցնում է մաշկը, ինչի շնորհիվ պեպեններն ու մուգ հետքերը դառնում են ավելի քիչ նկատելի: Քսուքի բաղադրատոմսը տպագրվել է «Առողջ ապրելակերպ» («ЗОЖ») թերթում:
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ մեղր,
· 1 թեյի գդալ վազելին,
· 1-2 կաթիլ յոդ,
· 1 ճ.գ. գերչակի յուղ (վաճառվում է դեղատներում),
· ոչ շատ մեծ ապակյա տարրա:
Պատրաստման եղանակը.
Տարրայի մեջ լցնել 1-2 կաթիլ (ոչ ավել) յոդ, ավելացնել մեղրը, գերչակի յուղն ու վազելինը և լավ խառնել:
Քսուքը կարելի է պահել ինչպես սառնարանում, այնպես էլ սենյակային ջերմաստիճանում, սակայն ոչ ավել քան մեկ ամիս:
Քսուքը հարկավոր է քսել մաքրուր մաշկին, իսկ օգտագործելուց առաջ խառնել: Քսուքը դեմքին քսելուց հետո հարկավոր է սպասել որոշ ժամանակ (15 րոպեից մինչև 2 ժամ, եթե կա բավական ժամանակ), այնուհետև մաքրել այն:
Այս քսուքն անչափ արդյունավետ է, սակայն այն չի կարելի օգտագործել բաղադրիչներից որևէ մեկից ալերգիա ունենալու դեպքում, ուստի հարկավոր է վստահ լինել, որ խնդիրներ ու կողմնակի բարդություններ չեն առաջանա:
Նյութը ' Tert.am Medicine-ի



















Комментарии