Գյուղացիները չեն վճարում 1000 դրամը. գյուղապետը դիմել է հարկադիրին(տեսանյութ)|Ա1+
- 11 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Արարատի մարզի Այգեստան գյուղում լարված իրավիճակ է: Հողի հարկերը չմուծելու համար հանրապետական գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը դիմել է հարկադիր կատարողներին՝ բնակիչներից գումարները հավաքելու համար: Նա 77 հայց է ներկայացրել: Գյուղապետն անկեղծանում է, մինչ այդ դիմել է բնակիչներին՝ ամսական 1000 դրամ հողի հարկ վճարելու համար: «Ես իմ պլանները կկատարեմ, չեմ գնա մարզպետարան, թուքումուր չեմ ուտի, իմ փոխարեն էլ մարզպետին վերեւում չեն թուքումրի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղապետը: Նրա խոսքերով՝ գյուղում կատաստրոֆիկ վիճակ էր, ոչ մեկը չէր ուզում հարկ մուծել, մինչեւ հոկտեմբերի 1-ը որեւէ հարկ չի հավաքվել. «Մեկ միլիոն հարկ եմ մուծել: Չեմ վճարելու իմ աշխատողների աշխատավարձը, մանկապարտեզի աշխատողների վարձն եմ պահել եւ վճարել: 500 հազար ուրիշից պարտք եմ արել, բերել եմ հողի հարկ եմ վճարել»,- ասաց գյուղապետը:



















Комментарии