Վաղվա օրը գրագետ մարդու օր է. Կարեն Կարապետյան(տեսանյութ)|Ա1+
- 11 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
Կարեն Կարապետյանը նշել է. «Գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե մենք ինչ կարողություններ կունենանք, որովհետև սրանով նաև գազի մատակարարին ենք դրել պրոբլեմների մեջ: Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, մենք պետք է հասկանանք՝ ինչով օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի: Մի՞շտ ենք օգնելու, որ ինքը մրցունակ լինի՝ ոչ, որովհետև դաշտը փակում ենք մրցակցությունից, արտադրողը դրանով հանգստանալու է ու որևիցե բան չի անելու: Հիմա մենք մրցակցությունից պահելո՞ւ ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք՝ ոչ, բայց մենք թուղթ ու գրիչով նստելու ենք, խոսենք, ասենք՝ ինչն է խանգարում, որ դու մրցունակ լինես»:



















Комментарии