top of page

Նախարարի ուշագրավ առաջարկը. «Մի՛ ծխեք, և այդ գումարը փոխանցեք բանակին»|Hraparak.am

  • 11 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում բանակի, զինվորների ընտանիքների համար ժողովրդից 1000-ական դրամ հավաքելու կառավարության նախաձեռնությանը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։ «Ես կարծում եմ, որ ամեն հայ պարտավոր է հոգալ իր բանակի հոգսերն ու պրոբլեմները, առավելևս, եթե մենք ցավալիորեն և թշնամու պարտադրանքով կորցնում ենք մեր զինվորին, մեր սպային ու ենթասպային։ Ես կարծում եմ, որ մենք ՝ ինքներս պետք է կամավոր այդ ամեն ինչը անենք»,-ասաց նախարարը։ -Բայց վերջին փորձը ցույց տվեց, որ հայ ազգը, անկախ պարտադրանքից, համախմբվում է նման դեպքերում և օգնում հայ զինվորին։ Արդյոք պե՞տք է, որ այդ 1000 դրամը օրենքի ուժով, պարտադրաբար գանձվի ՀՀ քաղաքացուց։ -Ես չեմ կարծում, թե այդ օրենքը պարտադրանք է, այդ օրենքը հասարակության կամքի դրսևորում է և թելանդրանք՝ իմ համոզմամբ։ -Կարծում եք՝ հասարակությւոնը կո՞ղմ է դրան, քանզի արդեն իսկ հակառակ ռեակցիան է նկատվում։ -Վստահ եմ։ Այս խոսքերից հետո պարոն Ամիրյանը մի ուշագրավ առաջարկ արեց. «Մի՛ ծխեք, և այդ ծխախոտի գումարը տվեք բանակին»։ -Ես, օրինակ, 27 տարի է՝ չեմ ծխում։ -Դուք չեք ծխում, Ձեր ընկերոջն ասեք, թող չծխի և այդ գումարը փոխանցի բանակին։ -Միայն դա՞։ -Եթե դա էլ տաք, բավարար է։ -Այս տրամաբանությամբ կարող ենք շատ բան չանել, մեզ շատ բաներից զրկել հանուն դրա։ Գուցե ինչ-որ մեկը հաճույք է ստանում ծխելուց, ինչո՞ւ հրաժարվի։ -Ծխելը՝ միայն, արդեն վնասակար է առողջությանը, նույնիսկ տուփի վրա գրված է այդ մասին։

Նյութի մանրամասները կարող եք կարդալ` hraparak.am կայքւոմ

Комментарии


bottom of page