top of page

Ասիացին ամուսնացել է 3 մետրանոց կոբրայի հետ

  • 11 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Հարավարևելյան Ասիայի բնակիչը որոշել է հարսանիք կազմակերպել և ամուսնանալ կոբրայի հետ, որի մարմնում վերաբնակվել է իր մահացած սիրեցյալի ոգին:

Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը` հաղորդելով, որ տղամարդը որոշել է ամուսնանալ 3 մետր երկարություն ունեցող սողունի հետ իր սիրած աղջկա մահից 5 տարի անց: Նա հայտարարել է, որ օձը շատ նման է իր սիրեցյալին: Այժմ արտասովոր զույգը ողջ ժամանակը միասին է անցկացնում: Տղամարդն ու կոբրան միասին հեռուստացույց, սեղանի խաղեր են դիտում և մարզասրահ գնում: Միաժամանակ՝ ասիացին համառորեն չի ցանկանում ականջ դնել բոլոր նրանց զգուշացումներին, ովքեր ասում են, որ թունավոր օձի հետ ապրելը վտանգավոր է:

Նյութը ' Tert.am

Комментарии


bottom of page