top of page

Վիրավոր ազատամարտիկն ապրում է չափազանց ծանր պայմաններում. 14-ամյա որդին է հորը պահում՝ գերեզման մաքր

  • 11 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Shamshyan.com-ը գրում է.

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է 1954 թվականին, Ադրբեջանի Խանլարի շրջանի Մինգեչաուր քաղաքում: 1988 թվականին հեռացել է ծննդավայրից, եկել է Հայաստան: 4 ընկերների հետ կամավորագրվել է, մասնակցել Ազատի, Կամոյի, Գետաշենի մարտերին: 1991 թվականին գլխից վիրավորվել է և տեղափոխվել թիկունք: Մոտ 10 տարի ապրել է Ախալցխայում, ապա վերադարձել Հայաստան: Սկզբում բնակարան է ստացել Լուսակերտի զորամասում, բայց հրամանատարությունը փոխվել է, իրեն դուրս են հանել իր կացարանից: Մի քանի տարի անց մահացել է կինը: Իր Միքայել որդու հետ տարիներ շարունակ կացարան է փնտրում: Մի շրջան բնակվել են կոշկակարի կրպակում: Հետո մի բարի մարդ խղճացել է նրանց, թույլ տվել, որ իր հողամասի խրճիթում բնակվեն: Բայց ամեն րոպե նրանց գլխին կանգնած է անօթևան դառնալու վտանգը, քանի որ սեփականատերն իր հողակտորն ուզում է վաճառել: Սերգեյն ու իր որդին՝ Միշան, սոցիալական շատ ծանր վիճակում են հայտնվել: Մի քանի ամիս առաջ իրենց զրկել են սոցիալական անապահովության նպաստից՝ 24 հազար դրամից: Այժմ 14-ամյա որդին սովորում է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում. երկուշաբթի գնում է, ուրբաթ վերադառնում հոր մոտ: Շաբաթ-կիրակի մաքրում է Նոր Հաճնի բնակիչներից մեկի որդու գերեզմանը. դա հոր և որդու ապրուստի միակ միջոցն է:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Комментарии


bottom of page