top of page

Բրազիլիան 3-0 հաշվով հաղթել է Արգենտինային, այլ արդյունքներ (տեսանյութ)

  • 11 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հարավային Ամերիկայի գոտում կայացել են 5 հանդիպումներ:

Կենտրոնական դիմակայությունում Բրազիլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արգենտինայի ընտրանու դարպասը. աչքի են ընկել Կոուտինյոն, Նեյմարը և Պաուլինյոն:

Վենեսուելան 5:0 հաշվով ջախջախել է Բոլիվիայի հավաքականին:

Պարտություն է կրել Պարագվայի ազգային թիմը՝ 1:4 հաշվով զիջելով Պերուին: Ուրուգվայը 2:1 հաշվով հաղթել է Էկվադորին: Կոլումբիա - Չիլի խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել:

Նյութը ' tert.am

Комментарии


bottom of page