Ինչպես տարբերել իրական սերը կեղծից
- 11 нояб. 2016 г.
- 3 мин. чтения

Եկեք անկեղծ լինենք եւ խոստովանենք. անձնական կյանքի հարցում, մենք՝ կանայքս, վախենում ենք սխալվելուց։ Սարսափում ենք այն մտքից, որ մարդը, ում հետ հանդիպում ենք եւ ում հետ պատրաստվում ենք ամուսնանալ, «հենց այն միակը» չէ։ Այո, ուզում ենք 200%-ով հաստատ իմանալ, որ դա հենց այն սերն է՝ ճակատագիրը։ Ինչ անուն ուզում եք՝ տվեք։ Եւ սա միամիտ ու ծեծված ցանկություն չէ։ Սա ընդամենը կեղծին չխաբնվելու, ապարդյուն ջանքեր չգործադրելու եւ ճիշտ տղամարդուն ձեռքից բաց չթողնելու ցանկություն է։ Այն տղամարդուն, որն իրոք քոնն է, իսկական է, ում հետ կուզենայիր ապրել ամբողջ կյանքում, ում կուզեիր ժպտալ ամեն երեկո եւ չմտածեիր, թե ով կլինի կողքիդ տարիներ անց։
Հիշում եմ, 15 տարեկան էի ու առաջին անգամ սիրահաված։ Ինձ թվում էր՝ ահա, վերջն է։ Ամենաուժեղ, ամենախորը այդ զգացողությունը, թվում էր, երբեք չի ավարտվի։ Արդեն 17 եմ։ Սերը չքվել է։ Հետ նայելով, ես արդեն մտածում եմ, որ երկու տարի առաջ ապրածս պարզապես սիրահարվածություն էր։ Իսկ հիմա արդեն էլ աղջնակ չեմ, հանգիստ շունչ եմ քաշում. ի՛նչ լավ է որ հիմարություն չարեցի ու չամուսնացա դեռ դպրոցը չավարտած։ Բայց կարող էի, է՛։
Այնպես որ, սիրելի կանայք, անկախ սոցաիալական վիճակից ու կարգավիճակից, անձնականի հացում բավարար երաշխիքներ են մեզ պետք։ Եւ այս բարդ իրավիճակում մեզ օգնության են գալիս հոգեբանները։ Այսպես, իրական սիրո 3 նշան իր գրքից մեզ է տալիս Վիկտորիա Իսաեւան։ 1. Իսկական սերը պիտանիության ժամկետ չունի։ Խոսակցությունները, թե սերը երեք տարի հետո վերածվում է ընկերական հարաբերության եւ նման բաները հիմարություն են։ Իսկական սերը ժամանակի ընթացքում էլ ավելի է ուժեղանում։
2. Սերը ոչ մի պայման չի դնում։ Եթե ձեր գլում ծագում են «եթե դու հարուստ լինես, ես քեզ կսիրեմ» կամ «եթե նա նիհարի, մենք կատարյալ զույգ կլինենք» եւ նման այլ մտքեր, ապա իմացեք՝ սա իրական զգացմունք չէ։
3. Իսկական սերը հեքիաթային սեքսի երաշխիք է հարաբերությունների ողջ ընթացքում։ Շատերի պնդումը, թե համատեղ կյանքի հինգերորդ տարում ամուսնուն պետք է զոռով դրդել հարբերության, ճշմարտություն չէ։
Նման հարաբերություններն իրականում հնարավոր է ձեռք բերել, ինչպես պնդում է հոգեբանը։ Այդ գործում կարեւորը՝ ինքդ քեզ ստիպես դուրս գալ «հարամարավետության գոտուց», որտեղ բավարարվում ես ունեցածդ ամենաքչով, բայց ապահով ու անվտանգ ես զգում։ Սակայն վտանգը նրանում է, որ կանայք հաճախ սիրո «փոխարինիչները» հենց սիրո տեղ են ընդունում։ Եվ ամենատարածված «փոխարինիչը» կախվածությունն է։
Շատ հաճախ կարելի է թմրամոլի նման դիմացինի «գլխին նստել»։ Հետաքրքիր է, որ սիրային կախվածությունն ավելի հաճախ է հանդիպում, քան ալկոհոլայինը։ Մարդուց կախված լինել, նշանակում է կախված լինել նրա ուշադրությունից ու վարքից։ Օրինակ, սիրելին ձեզ հետ է՝ դուք երջանիկ եք, նա գնաց՝ կյանքն ավարտված է։ Կամ եթե նա ձեզ հետ է՝ ամեն ինչ լավ է, իսկ հենց նա սկսում է իր գործերով զբաղվել կամ քիչ ժամանակ տրամադրել ձեզ՝ կյանքը կորցնում է իմաստը, մարդը լրջագույն ներքին ողբերգություն է ապրում։
Կախվածությունն առաջանում է այն պատճառով, որ մարդն ինքն իրեն է քիչ ուշադրություն տրամադրում, իր հետաքրքրություններին, ինքն իրեն բավարար չի սիրում եւ արդյունքում այդ ամենը պահանջում է ուրիշից։ Սա շատ ցավալի զգացողություն է, որը ոչ տվյալ մարդուն, ոչ էլ նրա զուգընկերոջը, ուրախություն չի պարգեւում։
Սակայն սրանում կա եւ դրական կողմ. կախվածությունը կարող է վերածվել իրական սիրո։ Ճիշտ է, դրա համար պետք է ձեր վրա տեղը տեղին աշխատեք, հասկանք, որ սերը միայն այն չէ, ինչ տալիս է զուգընկերը։ Այն առաջին հեթին ձեր ներսում է։
Կարծում եմ, բոլորն էլ նկատել են. երբ կողքին սիրելի մարդ ու կայուն հարբարություններ ունեք, հակառակ սեռի ներկայացուցիչները սկսում են շատ ավելի մեծ ուշադրության արժանացնել ձեզ, քան՝ երբ դուք «ակտիվ փնտրտուքի» մեջ եք։ Ասում են, բանն այն է, որ այդ շրջանում դուք ձեր մեջ սեր եք կրում, ինչի վրա էլ «վազում» են այն փնտրողները։
Եզրակացությունը ինքնըստինքյան է բխում. սիրիր ինքդ քեզ եւ այդպես կանի նաեւ շրջապատդ։ Ստացվում է՝ վերաբերվիր ինդք քեզ այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ վերաբերվեին։
Լիանա Մանուկյան



















Комментарии