top of page

Հայաստանը կարող է համարվել Եվրոպայի լավ պահպանված գաղտնարանը. The Telegraph

  • 11 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.

Բրիտանական հեղինակավոր The Telegraphպարբերականի ճանապարհորդություն բաժինը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի գրավչություններին: «Օրվա կեսին լեռնային փոքրիկ գյուղում զգացվում է տասնյակ մանղալներից եկող խորովածի բույրը: Տղամարդիկ շրջում են հավի և գառան մսի շամփուրները ծխի վրա, մինչդեռ նրանց որդիներն` ազգային տարազներով, փորձում են բորբոքել կրակը»,- հոդվածի հեղինակ Ֆրենկ Գարդներն այս խոսքերով է նկարագրել իր առաջին տպավորությունը Հայաստան կատարած այցից հետո: Նկարագրելով գետերի կարկաչյունն ու արևաշող բնության գրկում զբոսնող երիտասարդ զույգերին, ինչպես նաև գյուղական համայնքներում բացված լիառատ շուկաները` հեղինակն անդրադարձել է Արենիում հոկտեմբերին անցկացվող գինու փառատոնին: «Գիտեք, որ Երևանում վայրէջք կատարելուն պես ժամանում եք գինու երկիր, դրա մասին է հուշում օդանավակայանի բակում գտնվող 6 մետրանոց փչովի գինու շիշը: Հայաստանում նաև արտադրում են աշխարհում լավագույնը համարվող կոնյակը», - գրում է բրիտանացին: Բրիտանացին ընդգծում է, որ մեծ Սփյուռքի մաս կազմող հայերը, ովքեր առաջին անգամ են այցելում իրենց հայրենիք, հաճելիորեն զարմանում են ժամանակակից, անվտանգ և քաղաքակիրթ Երևանով: «Դուրս գալով մայրաքաղաքից` նայում ես հեռու հորիզոններին և նկատում ձյունապատ գագաթով փառահեղ Արարատ լեռը` 5165 մետր բարձրությամբ, որը գտնվում է Թուրքիայում` հենց սահմանին: «Այն մերն է եղել». ափսոսանքով ասում են հայերը», - նշում է հեղինակը: Բրիտանացի լրագրողն այցելել է նաև Գեղարդավանք: «Խճաքարերով լի վերընթաց ճանապարհը բարձրանալով և անցնելով կամարակապ մուտքով` հայտնվում ես Համաշխարհային ժառանգության մաս կազմող վանական համալիրում, որն անվանվել է Քրիստոսին խոցած նիզակի անունով», - եզրափակում է հոդվածագիրը:

Комментарии


bottom of page