Поиск
Չինացի ամուսինները 3.7 մետրանոց պիթոնին պահում են որպես իրենց երեխայի
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

TERT.am-ը հղում կատարելով Oddity Centra-ին գրում է.
Չինաստանի Հայնան նահանգում բնակվող տարեց ամուսիններն իրենց տանը 60 կգ կշռող և 3.7 մետր երկարություն ունեցող պիթոն են պահել 7 տարի շարունակ: Չինացի զույգը վիշապօձին պահում է իրենց երեխայի պես` անգամ զբոսանքի տանելով սողունին բակում: 68-ամյա Շի Յիմինը, որը մսի վերամշակման գործարանի աշխատակից է եղել, պիթոնին որդեգրել է 2009-ին` փրկելով նրան անխուսափելի վախճանից: Տղամարդու խոսքով` ձկնավաճառը օրերից մի օր իր հետ 30 սմ երկարությամբ օձ էր բերել վաճառելու իր աշխատավայրում, սակայն սողունին ոչ ոք գնել չցանկացավ: Երբ վաճառականը մտադիր էր սատկացնել սողունին, տղամարդը ինքն է որոշում գնել, արդյունքում վաճառականը նվիրում է նրան օձին:
Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments