Поиск
Նոյեմբերի 16-17-ին ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Նոյեմբերի 16-ից Աֆրիկյան երկրներից տաք օդի ներհոսքը ՀՀ տարածք կնվազի, ինչին կհաջորդի արեւմուտքից համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցումը: Նոյեմբերի 16-ից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Նոյեմբերի 13-ից 17-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Comments