top of page

«Պետք չէ տականքների գրած գրառումներին պատասխան տալ». Գագիկ Մելիքյանը՝ աշխատավարձից ամսական 1.000 դրա

  • Zohrap Amiryan
  • 11 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Mamul.am-ը գրում է.

Մինչ հանրության շրջանում անվստահություն արտահայտող քննարկումներ են ծավալվում կառավարության նոր որոշման վերաբերյալ, որն առնչվում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցելու նպատակով քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1.000 դրամ գանձելուն, իր հայտարարությամբ հասարակության զայրույթն է՛լ ավելի է շարժել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Երկիր»-ին տված հարցազրույցում Հանրապետական գործիչը լրատվամիջոցներին հորդորել է` հասարակության անունից չտարածել հայտարարություններ, թե այս գաղափարը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից. «Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարակության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»,- հավելել է պատգամավորը:

Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments


bottom of page