Անանուն օգտատիրոջ հերթական բանաստեղծությունը. Հայաստան
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Սա անանուն օգտատիրոջ 2-րդ բանաստեղծությունն է, որ նա խնդրում է հրապարակել: Այս բանաստեղծությունը կոչվում է "Հայաստան": Ստորև ձեզ ենք ներկայացնում բանաստեղծությունը.
ՀԱՅԱՍՏԱՆ
Որքն կայծակներ զարկեցին,
Որքան ոսոխներ խայթեցին,
Որքան զավակ կորցրեցիր,
Բայց էլի կանգուն մնացիր:
Շատ անգամ ինքտ գերեցիր,
Բայց շատ անգամ էլ գերվեցիր,
Շատ արյան գետեր հոսեցին'
Էլի անկոտրուն մնացիր:
Որքան, որ քեզ մասնատեցին,
Զավակներիցտ զատեցին,
Շատ անգամ գաղտնի լացեցիր,
Էլի անսասան մնացիր:
Ա'խ, որքան վանքեր քանդվեցին,
Ա'խ, որքան զանգեր լռեցին,
Ա'խ, որքան խաչեր պղծվեցին'
Էլի հավատտ պահեցիր:
Որքն ռումբեր որոտացին
Քո բաց գլխին իմ Հայաստան,
Քեզ հիմնովին ավերեցին,
Բայց էլի ոտքի կանգնեցիր:
Ապրել էս դու բյուր-բյուր դարեր
Ու ծնել էս արժանաոր շատ զավակներ,
Որոնք էլ քեզ շահել, պահել
Սահմաններտ էն պաշտպանել:
Ունեցել էս դու Տիգրան Մեծ,
Որ ծովից ծով դարձրեց քեզ,
Ունեցել էս դու Անդրանիկ,
Որ թշնամու ահն էր դարձել:
Ու թե հարձակվեն քեզ վրա
Թշնամիներտ դարավոր
Լավ իմացիր իմ Հայաստան'
Անդրանիկներ ի հայտ կգան:
Դու կաս հիմա ու կլինես
Դեռ կծնես Տիգրան Մեծեր,
Կապրես հազար-հազար դարեր
Թեպետ են քեզնից տարել:
Comments