Երևանում «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հայրը Toyota Land
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններոմ Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։ Տեղում են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության 2-րդ վաշտի աշխատակիցները։
Մանրամասները սկզբնաղբյուրում

Comments