top of page

«Սառցե» անձրևի պատճառով, Մոսկվայում գրանցվել է մոտ 900 ՃՏՊ

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

TERT.am -ը գրում է.

Մոսկվայում արդեն առաջին օրը չէ, որ տիրում է նոյեմբեր ամսվա համար անսովոր եղանակ. կամ մի ամբողջ օր «սառցե» անձրև է տեղում, կամ՝ առատ ձյուն գալիս: Նույնիսկ օդերևութաբանները, մեկնաբանելով Մոսկվայում կտրուկ փոխված եղանակը, այն անվանել են էքստրեմալ:

Սակայն վատ եղանակը մոսկվայաբնակների համար առիթ չէ տանը փակվելու համար: Մայրաքաղաքի բնակիչները շարունակում են փողոց դուրս գալ և դպրոցի, համալսարանի, աշխատանքի կամ տան ճանապարհին շարունակում ֆիքսել ոչ այնքան աշնանային եղանակային պայմանների հետևանքները: Իսկ նրանց արած գեղեցիկ կադրերը շարունակում են հայտնվել սոցցանցերում:

Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մոսկվայում 0-ից ցածր ջերմաստիճանը կպահպանվի:

Ի դեպ, Պետավտոտեսչությունից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ մեկ օրում մերկասառույցի պատճառով Մոսկվայում գրանցվել է 880 ճանապարհատրանսպորտային պատահար։

Մանրամասները սկզբնաղբյուրում

コメント


bottom of page