top of page

Ալիևը հայկական կողմին սպառնում է նոր «Լելե Թեփե»-ներով|Ազատություն ռ/կ

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Եթե հայերը եզրակացություն չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում է բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով: Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի առաջնագծի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է՝ սպառազինությանը համարժեք, բարձր է նաև բանակի հայրենասիրության մակարդակը:

«Մենք մեր հողի վրա ենք, սա Ադրբեջանն է: Լելե Թեփեն նույնպես Ադրբեջան է, Շուշին նույնպես Ադրբեջան է, Խանքենդին նույնպես Ադրբեջան է: Մենք չենք հավակնում ոչ մեկի հողին, սակայն մեր հողերի վրա մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետություն: Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը, կրկնելով՝ ապրիլյան պատերազմը «Ադրբեջանի համար հերթական պատմական հաղթանակն էր»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

コメント


bottom of page