Երբ սպասում ես քո «երկրորդ կես»-ին
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ես հանդիպել եմ շատ աղջիկների ու տղաների, ովքեր նստած սպասում են իրենց իդեալին: Ասես մեկ օր դուռը կբացի, և այդ «երկրորդ կես» կոչված անձնավորությունը դռնից ներս կմտնի:
Եթե դուք սպասում եք մարդու, ում առաջին հայացքից ձեր ներսում մի «հեքիաթային մեխանիզմ» գործի կդրվի, որը կորոշի, թե այդ մարդը հենց ձեր «երկրորդ կեսն է» կամ «այն միակը», կա մեծ հավանականություն, որ դուք ստիպված եք լինելու շատ երկար սպասել:
Փոխարենը, ինքներդ ձեզ լավություն արեք և սկսեք նայել, թե ում է Աստված ձեր շուրջը դրել և ում է ուղարկում ձեր ճանապարհին: Ճանաչեք նախ ձեր սեփական անձը և կկարողանաք ճանաչել մարդուն, ով ունի այն հատկանիշները, որոնք դուք ցանկանում եք տեսնել ձեր ընտրյալի մեջ:
Փնտրեք հատկանիշներ, բնավորության գծեր և առանձնահատկություններ, որոնք գրավում են ձեզ և կարևոր են ձեր ապագա ամուսնության համար: Փնտրեք առողջ փոխհարաբերություններ, որոնք կլինեն լիարժեքությամբ ու հարգանքով լի: Քայլ առ քայլ համոզվեք այդ փոխհարաբերությունների ճշմարտության մեջ: Զգացմունքները միշտ կլինեն, բայց դրանք բավական չեն, որպեսզի ստեղծեն առողջ փոխհարաբերություններ:
Ովքեր կառուցում են փոխհարաբերությունները զուտ զգացմունքների վրա, հիասթափված կլինեն՝ տեսնելով, թե ինչպես է «սերը» սկսում քանդվել առաջին իսկ «անձրևի» ժամանակ:
Իրական սերը հիմնվում է փաստերի, զգացմունքների և ճիշտ որոշումների մի ամբողջ ցուցակի վրա: Թող Աստված տա ձեզ իմաստություն՝ ճիշտ ընտրություն կատարելու:
Դեբրա Ֆիլետա
Comments