top of page

Ախտանշաններ, որոնք կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Առողջ ապրելակերպ վարելու համար առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի ներսում: Մարդու առողջական վիճակի ամենակարևոր ցուցանիշներից մեկը արյան մեջ շաքարի մակարդակն է: Ցավոք, կան շատերը, որոնք նույնիսկ չգիտեն, թե ինչ է դա, ուստի չեն գիտակցում, թե որքան վտանգավոր կարող է լինել շաքարի մակարդակին չհետևելը:

Արյան մեջ պարունակվող գլյուկոզան մարդու օրգանիզմի համար շատ կարևոր սննդարար նյութ է և շաքարի բարձր պարունակությամբ սնունդ օգտագործելիս՝ մարդիկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Սակայն սա կարող է հանգեցնել շատ ծանր հիվանդությունների առաջացմանը: Բարեբախտաբար, կա մի քանի ախտանշան, որոնք թույլ են տալիս ժամանակին կանխել հիվանդության զարգացումը:

Ներկայում խանոթներում վաճառվում է մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերք, որոնք օգտագործելով՝ մարդիկ կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչի հետևանքով կարող է առաջանալ 2-րդ տիպի շաքարային դիաբետ:

Հնարավոր է՝ շաքարի բարձր մակարդակը ծանր հիվանդությունների պատճառ չդառնա, սակայն կարող է զգալիորեն վատացնել առողջական վիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող հիմնական ախտանշանները, որոնք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանձնել անհրաժեշտ անալիզներն ու անցնել բուժզննում: Դրանք են.

· հաճախամիզությունը,

· բերանի չորությունը,

· մշուշոտ տեսողությունը,

· ուշադրության կենտրոնացման խնդիրները,

· դանդաղ ապաքինումը,

· չոր ու քոր եկող մաշկը,

· քաղցի մշտական զգացողությունը,

· իմպոտենցիան,

· աղեստամոքսային համակարգի խնդիրները,

· մշտական հոգնածության զգացողությունը,

· նյարդայինությունը,

· պարբերաբար վարակվելը,

· քաշի կտրուկ ավելացումը,

· ծարավի զգացողությունը:

Հարկ է հիշել, որ շաքարի մակարդակն անհրաժեշտ է վերահսկել ամեն դեպքում ՝ անկախ ախտանշաններից, սակայն ախտանշանների առկայության դեպքում բուժումը ոչ մի դեպքում պետք չէ հետաձգել:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page