Փրկարարները բացատրել են` ինչպես ողջ դուրս գալ սուզվող մեքենայից
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Արտակարգ իրավիճակից փրկվելու համար անհրաժեշտ է նախապես իմանալ` ինչպես գործել, քանի որ վայրկյաններն անգամ կարևոր են: Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, փրկարարների խումբը ցուցադրել է, ինչպես է պետք ճիշտ դուրս գալ ջրում հայտնված մեքենայից: Քայլ առաջին: Հենց մեքենան սկսում է թրջվել, պետք է անմիջապես հանել ամրագոտին և բացել պատուհանը: Քայլ երկրորդ: Անմիջապես դուրս գալ պատուհանից, քանի դեռ մեքենան չի հայտնվել ջրի տակ: Փրկարարները նախազգուշացնում են, որ այս երկու քայլի համար մոտ մեկ րոպե ժամանակ է լինում, որից հետո մեքենան կխորտակվի: Պետք չէ ժամանակ կորցնել դուռը բացելու վրա, այն միևնույնն է չի բացվի, քանի որ ջուրը դրսից ճնշում է գործադրում դռան վրա: Քայլ երրորդ: Եթե չի ստացվում բացել պատուհանը, պետք է կոտրել այն: Փրկարարները զգուշացնում են, որ պետք չէ կոտրել դիմապակին, քանի որ այն առավել դիմացկուն դարձնելու համար պատրաստում են տրիպլեքսից: Քայլ չորրորդ: Եթե չի հաջողվում դուրս գալ պատուհանից, սպասեք, որ սրահը լցվի ջրով, ապա բացեք դուռը: Քայլ հինգերորդ: Որպեսզի հասկանաք, թե որ ուղղությամբ լողաք ջրում, շարժվեք օդի պղպջակների կողմը:
Նյութը ' TERT.am-ի
Commentaires