top of page

Երևան-Մոսկվա որոշ չվերթներ հետաձգվել են

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Երևան-Մոսկվա որոշ չվերթներ այսօր հետաձգվել են՝ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով,-այս մասին տեղեկացանք TERT.am կայքից: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ մոտ 4 ժամով հետաձգվել են «Ուրալ Էյրլայնս» ընկերության և «Աերոֆլոտի» չվերթները: Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները: Նշենք, որ վերջին օրերին Մոսկվայում տեղացող ձյունը լուրջ խոչընդոտ է դարձել թե՛ բնակիչների ու տրանսպորտի տեղաշարժի, թե՛ օդանավակայանների աշխատանքի համար:

Comments


bottom of page