Գիտնականները պարզել են, թե որ մասնագիտություններն են նպաստում քաղցկեղի առաջացմանը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Մի խումբ գիտնականներ ու բժիշկներ անց են կացրել մի հետազոտություն, որին մասնակցել է 5000 մարդ: Հետազոտության ընթացքում գիտնականները փորձել են պարզել, թե կան արդյոք մասնագիտություններ, որոնք կարող են ազդել մարդու մոտ քաղցկեղի առաջացման վրա:
Հաղորդվում է, որ բոլոր կամավորները 45 տարեկանից բարձր էին: Փորձագետները վերլուծել են նրանց օրգանիզմում շաքարի և խոլեստերինի մակարդակները, ինչպես նաև՝ ապրելակերպը, սննդակարգն ու վատ սովորությունները:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ ամենավտանգավորը բեռնակիրների աշխատանքն է, քանի որ շատ մեծ է լինում ներքին օրգանների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը:
Օնկոլոգիական հիվանդութնուններով հիվանդանալու հավանականությունը բարձր է նաև վարորդների, ֆերմերների և վաճառողների մոտ: Մասնագետների պնդմամբ՝ նրանք բոլորն էլ ռիսկային գոտում են:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments