Աղձքում բացվեց Արշակունիների դամբարանի պատմական սունդուկը
- Zohrap Amiryan
- 12 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

TERT.am-ը գրում է.
Այսօր Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հնագետների հատուկ խմբի միջոցով բացվեց Արշակունիների դամբարանի արդեն երրորդ մասունքատուփը: Արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և գյուղի բնակիչները: Աղձքի պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը մանրամասնեց, որ պեղումները հնագիտական հետազոտման միայն նախնական փուլն է, առջևում դեռ երկարատև աշխատանք է սպասվում, որի վերջնական արդյունքը կլինի լաբորատոր հետազոտությունները, բոլոր նմուշների վերականգնումը, թանգարանային ցուցանմուշների ստեղծումը: «Հետազոտությունների միջոցով մենք կարող ենք տեսնել 4-րդ դարից ընդհուպ մինչև Շահ Աբասի արշավանքը՝ 17-րդ դարը, այստեղ ապրած մարդկանց գենետիկ կազմը և մեզ հետ կապված գենետիկ փոխառնությունները»,- հավելեց Սիմոնյանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ տրամադրվելու է համապատասխան ֆինանսավորում Աղձքի Արշակունիների դամբարանը հետագայում թանգարանի, իսկ Աղձքը զբոսաշրջության կենտրոնի վերածելու համար: «2014 թվականից մենք հատկացումներ ենք տրամադրում. 2014 թվականին 15 մլն դրամ, 2015 և 2016թթ.-ին 17-ական մլն դրամ և 2017 թվականին ևս շարունակվելու են 17 մլն դրամ ֆինանսավորման շնորհիվ պեղումները և թանգարանացման աշխատանքները: Մենք պետք է շարունակենք, պարզապես պետք են համապատասխան ներդրումներ, որովհետև այստեղ անհրաժեշտ է կառուցել նաև ավտոկայանատեղի, զբոսաշրջության համար նախատեսված շինություններ, ապակեպատ թանգարանային տարածքներ»,-մանրամասնեց նախարարը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Comentarios