Մահացել է «Գոլոս»-ի ամենավառ ներկայացուցիչներից մեկն` Անդրեյ Դավիդյանը (տեսանյութ)
- Zohrap Amiryan
- 13 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ռուսական «Գոլոս»-ի ամենավառ մասնակիցներից մեկը` հայազգի Անդրեյ Դավիդյանն, ով երեկ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, այսօր` նոյեմբերի 13-ին մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ սրտի կաթված է արձանագրվել: Բժիշկներին չի հաջողվել փրկել 60-ամյա երգչի կյանքը,-գրում է mamul.am-ը:
Նա հայտնի էր տարբեր խմբերի հետ ունեցած իր համատեղ աշխատանքներով` «СВ», «Ռոք ատելյե», «Նահանջ տարի»: Նա նաև Ալեքսանդր Գրադսկու, Ժաննա Ագուզարովայի և այլոց հետ մասնակցել է «Նեղացնելով շրջանակը» երգի ձայնագրման աշխատանքներին:
Հանդիսատեսի լայն շրջանակներին Անդրեյ Դավիդյանը հայտնի է դարձել ռուսական «Գոլոս» նախագծին մասնակցելու շնորհիվ:
Commentaires