top of page

ՊԲ-ն ճնշել է հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

  • Zohrap Amiryan
  • 13 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ): Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Commentaires


bottom of page