top of page

Հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան Ֆրանսիայում տարած հաղթանակից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչ

  • Zohrap Amiryan
  • 13 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ռուսաստանաբնակ հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Փարիզում ունեցած փայլուն ելույթից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում: Ինչպես հայտնում է ria.ru-ն, մարզուհին, ով մի քանի օրից կդառնա 17 տարեկան, վճռորոշ փուլում իր տեղն ապահովել է հավաքած առավելագույն միավորների շնորհիվ:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին մրցաշրջանում մարզուհին հաղթել է բոլոր հնարավոր մրցանակները՝ Գրան պրիի եզրափակիչը, այնուհետև Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:

Փարիզում տարած հաղթանակից հետո Մեդվեդևայի առջև կդրվի նոր նպատակ՝ պաշտպանել նախկինում ձեռք բերված բոլոր տիտղոսները:

Նշենք նաև, որ Գրան պրիի եզրափակիչը կայանալու է Մարսելում:

Նյութը ' tert.am

Commentaires


bottom of page