Խնձորի քացախի և բնական մեղրի խառնուրդը հիանալի միջոց է բազմաթիվ ցավերից ազատվելու համար |Tert.am Med
- Zohrap Amiryan
- 13 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Խնձորի քացախը և մեղրը երկու անհավանական բնական նյութ են, որոնք հնարավոր է օգտագործել՝ առանց մշակելու: Դրանք հարուստ են օգտակար հատկանիշներով:
Ինչպես գրում է Healthylifetricks.com-ը` եթե խառնեք այս երկու բաղադրիչը, ապա այդ խառնուրդն ավելի դրական ազդեցություն կգործի: Այս բնական խառնուրդը հիանալի միջոց է հոդացավի, բորբոքման, մարսողական խնդիրների և կոկորդի ցավի դեմ պայքարելիս համար: Օգտակարությունը զգալու համար, այն պետք է օգտագործել քաղցած ժամանակ: Մեղրի և խնձորի քացախի խառնուրդի օգտակար հատկությունները
1. Բարելավում է առողջական վիճակը և վերացնում է հոդացավը, լավ է արթրիտի ցավերը վերացնելու համար:
2. Վերացնում է այրոցի ու թթվայնության զգացողությունը:
3. Բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, այդ թվում` վերացնում է փորկապության խնդիրները:
4. Նպաստում է քաշի կորստին:
5. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում է արյան ճնշումը:
6. Հանգստացնում է կոկորդի ցավը:
7. Վերականգնում է մաշկի հյուսվածքը և մաշկին վերադարձնում երիտասարդ տեսքը:
8. Վերացնում է բորբոքումը:
Խառնուրդը պետք է պատրաստել բնական բաղադրիչներից` առանց մշակման ենթարկելու: 1 թեյի գդալ խնձորի քացախին խառնել 1 թեյի գդալ հում մեղր(եթե համը հաճելի չլինի, կարելի է 1 ճաշի գդալ), ապա մեկ բաժակ տաք ջուր և լավ խառնել: Այս ըմպելիքը պետք է խմել առավոտյան՝ քաղցած ժամանակ, որից 20-30 րոպե հետո նոր կարելի է նախաճաշել: Այն պետք է օգտագործել ամեն օր:
Նյութը ' Tert.am Medicin-ի
Comments