top of page

Հրաշք գնացքում.պատմություն

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Նախկինում ինձ թվում էր, որ չի կարելի խոսել այն մասին, ինչի վկան Աստված թույլ տվեց, որ լինեմ: Բայց ժամանակի հետ ես հասկացա. իմ վկայությունը կօգնի մեկին Աստծուն գալ կամ գոնե սկսել խորհել կյանքի իմաստի մասին:

Կայարաններից մեկում (չեմ հիշում, թե կոնկրետ որն էր) գնացք բարձրացավ մի տատիկ՝ իր երկու թոռների հետ, մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 4: 4 տարեկան տղան անսպասելիորեն վատացավ, սիրտը սկսեց խառնել:

Գնացքի ուղեկցորդը բժիշկների կանչեց տղային օգնելու համար: Երբ գնացքը կանգ առավ, ես դուրս եկա փողոց՝ զբոսնելու: Վերադառնալով վագոն՝ տեսա, որ բժիշկները հեռացել են, իսկ տատիկը իր թոռանը ինչ-որ դեղեր է խմեցնում, որոնցից թվում էր, թե երեխայի վիճակն ավելի էր վատանում:

Հաջորդ կանգառում ստիպված էին ուրիշ բժշկի կանչել: Ես մնացի գնացքի մեջ: Բժիշկները արդեն խնդրում էին տատիկին, որ նա թույլ տար տղային գնացքից իջեցնել ու հիվանդանոց ուղարկել: Բայց նա դեմ էր, ուստի նրան ստիպեցին թուղթ ստորագրել, որով նա հրաժարվում էր հոսպիտալացումից:

Երբ բժիշկները հեռացան, տղան արդեն ծայրահեղ դրության մեջ էր, անգամ շարժվել չէր կարողանում:

Ես մոտեցա պառկած երեխային, ձեռքերս բարձրացրի նրա վրա ու խնդրեցի Տիրոջը, որ Նա օգնի երեխային, և կարդացի «Հայր մեր» աղոթքը:

Երեխան պառկած ինձ էր նայում և շարժում էր շուրթերը: Եվ երբ ես ասացի «ամեն», նա հանկարծ ոտքի թռավ ու տատիկից ջուր ուզեց, ասես մինչ այդ ոչինչ չէր կատարվել: Հետո վերցրեց խաղալիքն ու սկսեց խաղալ:

Նրա տատիկը ինձ էր նայում զարմացած հայացքով, քանի որ ինքն էլ էր ցնցված կատարվածից: Աստված իմ աչքի առջև հրաշք կատարեց: Ես գիտեի, որ Տերը բժշկում է, ես նաև ականատես էի եղել որոշ բժշկությունների, բայց երբեք նման զորություն չէի զգացել: Տարեց կինը սկսեց ինձ շնորհակալություն հայտնել, բայց ես ասացի նրան. «Ո՞վ եմ ես, որ բժշկեմ: Աստված էր, որ բժշկեց ձեր երեխային, Նրանից գոհացեք»:

Հույս ունեմ, որ այդ կինը, եթե անգամ հավատացյալ էլ չլիներ, այդ պահից սկսեց հավատալ երկնային Հոր զորությանը ու գոհացավ Նրանից գթասրտության համար:

Վալենտինա Դմիտրեվնա

Comments


bottom of page