top of page

Քյոլնում մոտ 20 000 մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Էրդողանի դեմ

  • Zohrap Amiryan
  • 12 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Շաբաթ օրը մոտ 20 000 մարդ դուրս է եկել Գերմանիայի արևմտյան Քյոլն քաղաքի փողոցներ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիայի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գործակալության հաղորդմամբ՝ քրդերի կողմնակիցները և ալևիները բողոքի երթ են կազմակերպել Ռեյն գետի երկայնքով: Մոտ 300 երիտասարդ քրդեր, որոնցից շատերը եղել են դիմակներով և Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշով, հետ են մնացել ցուցարարների հիմնական խմբից և սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանության վրա: Նրանցից ոմանք ձերբակալվել են:

Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ երիտասարդների հետ բախումների հետևանքով մեկ ոստիկան վնասվածքներ է ստացել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հազարավոր քրդեր բողոքի ակցիա են կազմակերպել Փարիզում՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Թուրքիայի խորհրդարանի ձերբակալված պատգամավորներին:

Նյութի մանրամասները այստեղ

Comentários


bottom of page