Մարմնի տհաճ հոտ. 7 ահազանգ, որոնք կարող են պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով |Tert.am
- Zohrap Amiryan
- 14 нояб. 2016 г.
- 3 мин. чтения

Մարմնի տհաճ հոտը, բացի վատ հիգիենայի նշան լինելուց, նաև կարող է պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով, վարակներով և այլ խնդիրներով:
Մարմնի որոշակի հոտ ունենալը բացարձակապես նորմալ երևույթ է, և չնայած, որ այդ հոտերից շատերը բավական տհաճ են, դրանք շատ մեծ նշանակություն ունեն մարդու օրգանիզմի համար (օր.՝ մասնակցում են տոքսիկ նյութերի դուրսբերմանն ու մարմնի ջերմակարգավորմանը):
Այնուամենայնիվ՝ չնայած, որ բոլորն էլ ունեն իրենց հատուկ հոտը, այն որոշ դեպքերում դառնում է շատ ավելի սուր ու տհաճ, ինչը կարող է լինել քրոնիկ հիվանդության, վարակների և նույնիսկ քաղցկեղի ախտանշան:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունները մարդու օրգանիզմում քիմիական փոփոխություններ են անում: Ընդ որում՝ այդ հիվանդություններից շատերը կարելի է հայտնաբերել հենց մարմնի հոտի փոփոխությամբ:
Եթե մարմնի հոտը դառնում է ավելի ակնհայտ և այն դժվար է լինում չեզոքացնել, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել, քանի որ դա կարող է առողջական խնդիրների ազդանշան լինել:
1. Մարմնի տհաճ հոտ սնկային վարակների հետևանքով
Հեշտոցային արտադրությունը համարվում է նորմալ, եթե դրա գույնը թափանցիկ է կամ սպիտակ և այն չունի տհաճ հոտ: Երբ այդ արտադրությունը դառնում է ավելի թանձր և նկատվում է խմորիչի տհաճ հոտ, ապա դա կարող է լինել կանդիդոզի կամ սեռական օրգանների սնկային մեկ այլ հիվանդության ախտանշան:
Մեծ մասամբ այս խանգարումները կապված են հղիության, շաքարային դիաբետ կամ հակաբիոտիկ միջոցների ընդունման հետ: Բացի այդ, սնկային վարակները նաև առաջացնում են քոր ու բորբոքումներ:
2. Ոտքերի տհաճ հոտ
Ոտքերի տհաճ հոտը պայմանավորված է լինում սնկերի ու բակտերիաների առկայությամբ, որոնք, օդի հետ շփվելիս, քայքայվում են և սկսում են տհաճ հոտ արձակել:
Նման խանգարումներ կարող են առաջանալ ինչպես հորմոնալ խնդիրների հետևանքով, այնպես էլ սխալ հիգիենայի և նյարդային խանգարումների պատճառով:
3. Բերանի խոռոչի տհաճ հոտ
Բերանի խոռոչի տհաճ հոտը պայմանավորված է լինում վատ հիգիենայով կամ որևէ վարակով, որը բակտերիաների աճի համար հարմար միջավայր է ստեղծում:
Այս խնդիրը կարող է զգալիորեն ազդել կյանքի որակի վրա, քանի որ առաջացնում է ինքնագնահատականի խնդիրներ և նպաստում է սոցիալական մեկուսացմանը:
Բարանի տհաճ հոտի պատճառ կարող են հանդիսանալ.
· Բերանի խոռոչի բորբոքումները,
· Կարիեսը,
· Լնդերի հիվանդությունները,
· Թոքերի վարակները,
· Կոկորդի վարակները
· Սննդամթերքի որոշ տեսակների գործածությունը (օր.՝ սոխ, սխտոր):
4. Ձկան հոտը
Հեշտոցի հատվածի ձկան հոտը հաճախ է խնդիրներ առաջացնում՝ հատկապես, եթե դրա առաջացման պատճառը պարզ չէ:
Եթե այդ հոտն ավելի ինտենսիվ է դառնում սեռական ակտից կամ դաշտանից հետո, ապա ամենային հավանականութամբ այն բատերիալ վագինոզի ախտանշան է, որն առաջանում է, երբ «վատ» բակտերիաների քանակը գերազանցում է «լավերինը»:
Այս հիվանդության ախտանշաններից են նաև մոխրագույն արտադրությունը, ցավը, քորն ու այրոցը:
5. Թևատակերի տհաճ հոտը
Թևատակերում գտնվող ու բազմացող բակտերիաները մարմնի տհաճ հոտի հիմնական պատճառներից են: Հոտազերծիչ միջոցներ չօգտագործելու և հիգիենային չհետևելու պարագայում այս հոտը շատ ավելի ուժեղ կարտահայտվի:
Սակայն որոշ դեպքերում այս խնդիրը կարող է պայմանավորված լինել մի հիվանդությամբ, որը կոչվում է բրոմիդրոզ և կապված է քրտնագեղձերի աշխատանքի խանգարման հետ:
6. Մեզի ուժեղ հոտը
Մեզն ունի իրեն բնորոշ հոտ, որը շատերին է ծանոթ, սակայն երբ այդ հոտը շատ ուժեղ է ու տհաճ, ապա հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել օրգանիզմի հանդեպ, քանի որ այն կարող է լինել տարբեր հիվանդությունների ախտանշան: Մեզի ուժեղ հոտը կարող է պայմանավորված լինել
· Ընդունած դեղամիջոցով կամ վիտամիններով,
· Կերած ծնեբեկով,
· Երիկամների կամ միզուղիների հիվանդություններով,
· Միզուղիների վարակներով,
· Շաքարային դիաբետով:
Մեծ մասամբ՝ մեզի ուժեղ տհաճ հոտն ուղեկցվում է մեզի մուգ դեղին գույնով և միզելիս նկատվող թույլ այրոցով:
7. Գլխի մազածածկ հատվածի մաշկի տհաճ հոտը
Գլխամաշկի տհաճ հոտը կարող է առաջանալ օրգանիզմում տարբեր խանգարումների արդյունքում: Այն ոչ միշտ է պայմանավորված լինում վատ հիգիենայով: Տհաճ հոտ կարող է նկատվել նաև ճարպագեղձերի չափազանց առատ արտադրության կամ սնկային վարակների դեպքում: Վերջինի դեպքում տհաճ հոտը կուղեկցվի նաև քորով ու կարմրածությամբ:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments