Նոր մանրամասներ Շենգավիթի կրակոցներից. երկրորդ երիտասարդը ևս մահացել է, երրորդի վիճակը ծանր է
- Zohrap Amiryan
- 14 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

1in.am-ը գրում է.
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված հրազենային վիրավորումով երկու երիտասարդներից մեկը մահացել է: Ոստիկաններին հաջողվել է պարզել և վիրավորների, և հիվանդանոց տեղափոխված անհայտ տղամարդու դիակի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Մանրամասները այստեղ
Comments