top of page

Պուտինը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի մասին համաձայնագրին

  • Zohrap Amiryan
  • 14 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Armedia.am-ը հղում կատարելով Интерфакс-ին գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված զինախմբի ստեղծման մասին երկու երկրների միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Հաղորդվում է, որ Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն երկրի ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ սկսել հայկական կողմի հետ և պայմանավորվածություններ ձեռքբերելուց հետո համաձայնագիր կնքել՝ թույլ տալով կառավարության կողմից հավանության արժանացած նախագծում ոչ սկզբունքային փոփոխություններ մտցնել:

Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի միավորված զորքերի հիմնական խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանների պաշտպանությունը՝ այդ թվում նաև Հավաքական անվտանգության միջոցներով:

Комментарии


bottom of page