top of page

Կանանց մոտ անմիզապահության պատճառները, տեսակները, ախտորոշումն ու բուժումը |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 14 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

Այս մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց, այնուամենայնիվ, աշխարհում միլիոնավոր կանայք բախվում են անմիզապահության խնդրին: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս մեկընդմիշտ ազատվել այս տհաճ խնդրից: Պետք չէ մտածել, որ ամեն ինչ կանցնի ինքն իրեն: Հարկ է հիշել, որ որքան շուտ հիվանդությունն ախտորոշվի, այնքան շուտ ու արդյունավետ կերպով այն կբուժվի: Պատճառները Անմիզապահությամբ տառապում է 20 տարեկանից բարձր կանանց 15%-ը և 40 տարեկանից բարձր կանանց 40%-ը: Այս խնդիրը կարող է ունենալ մի քանի պատճառ. · միզապարկի մկանների թուլություն,

· հորմոնալ դիսբալանս (դաշտանադադար),

· միզապարկի քրոնիկ բորբոքում,

· որոշ նյարդաբանական հիվանդություններ: Գոյությունն ունի անմիզապահության մի քանի տեսակ.

· սթրեսային կամ լարվածության հետևանքով առաջացած անմիզապահություն, որը կարող է պայմանավորված լինել ծիծաղով, փռշտոցով, հազով և այլն: Ընդ որում՝ այս դեպքում միզելու ցանկություն չի առաջանում:

· ակամա միզարձակություն, որն առաջանում միզելու ուժեղ ցանկության դեպքում, երբ կինը չի կարողանում զսպել ակամա միզարձակությունը:

· խառը, որի դեպքում առկա են բոլոր պատճառները: Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է · ընդհանուր բուժզննում (նաև հարցաթերթիկների լրացում),

· ուրոդինամիկական համալիր բուժզննում և անալիզներ,

· գինեկոլոգիական բուժզննում: Վիրահատական միջամտություն Գոյություն ունի մի վիրահատական պրոցեդուրա, որի ընթացքում հեշտոցի դիմացի պատի միջով արվում է անցք, որով էլ անցկացվում է սինթետիկ մի թել: Այդ թելն ամրացվում է ազդրերի ներքին հատվածում և նպաստում է միզուկի գործառույթի իրականացմանը բարձր ներորովայնային ճնշման դեպքում: Թելն ունի ծակոտիներ, որոնց շնորհիվ այն շուտով սերտաճում է հիվանդի հյուսվածքների հետ: Այս պրոցեդուրայից հետո սպիներ չեն մնում:

Պաշտոնապես այս պրոցեդուրան ոչ մի հակացուցում չունի, սակայն այն խորհուրդ չի տրվում իրականացնել հղիության պլանավորման, արյան մակարդելիության վրա ազդող հիվանդությունների առկայության, աուտոիմունային հիվանդությունների և քրոնիկ ցիստիտի սրման դեպքում: Ակամա միզարձակությունը երբեմն բուժվում է բոտոքսի միջոցով: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է ողնաշարի վնասվածքի, միզապարկի նյարդերի վնասվածքի, ինչպես նաև միզապարկի գերակտիվության դեպքում, որը պայմանավորված է այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են ցրված սկլերոզը կամ Պարկինսոնի հիվանդությունը: Միզապարկի ետին պատից արվում է բոտուլոտոքսինի ներարկում, որը կապվում է նյարդային մանրաթելերի ընկալիչների հետ, ինչի արդյունքում միզապարկի մկանները թուլանում են և այն կարողանում է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները: Սթրեսային անմիզապահության դեպքում իրականացվում է հիդրոգելի ներարկում, որը ստեղծում է թանձրացում միզուկի և դրա նեղացման հատվածում: Սա ամենաանվտանգ մեթոդն է, որը կարելի է կիրառել նույնիսկ հղիության դեպքում:

Նյութը ' Tert.am Medicine

Comments


bottom of page