top of page

Մոսկվայի դատախազությունը կքննի հայտնի երգիչ Անդրեյ Դավիդյանի հանկարծամահության պատճառները

  • Zohrap Amiryan
  • 14 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Ռուսական «Ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ ու սիրված մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահով հետաքրքրվում է դատախազությունը, ինչի մասին հայտնում է kp.ru-ն՝ վկայակոչելով հանգուցյալի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Դենիսովին:

Ես հենց նոր խոսում էի Մոսկվայի դատախազության ներկայացուցիչների հետ, որոնք կպարզեն Անդրեյի հանկարծամահության պատճառները: Ենթադրաբար, դատախազության ներկայացուցիչները որոշ հարցեր պետք է պարզաբանեն բժիշկների հետ»,- ասել է նա:

Ըստ նրա՝ 3 շաբաթ առաջ Անդրեյի մոտ կույր աղիքի նոպա է եղել: «Նրան վիրահատել էին ընդհանուր թմրաքնի (նարկոզ) կիրառմամբ: Հետո, չգիտես ինչու, ևս մի վիրահատության կարիք առաջացավ և նորից դա արվեց ընդհանուր թմրաքնի միջոցով: Այս ամենն անհասկանալի է, քանի որ, սովորաբար, կույր աղիքը հեռացնում են տեղային անզգայացման միջոցով: Անդրեյը նոր էր սկսել ապաքինվել, երբ նրա մոտ իշեմիկ կաթված եղավ: Նա նորից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ սիրտը կանգ առավ: Երեք օր կոմայում անցկացնելուց հետո, նա մահացավ»,- պատմել է Դենիսովը՝ ցավով նշելով, որ Դավիդյանը բացառիկ մարդ էր՝ լի ավյունով, ապագայի հետ կապված ծրագրերով ու լավատեսությամբ:

Նյութի մանրամասները TERT.AM կայքում

Comments


bottom of page