top of page

Որն է կնոջ սեռական հաճույքի օրգանը|Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 14 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Շատ մասնագետներ պնդում են, որ կա կանացի օրգազմի երեք տեսակ` հեշտոցային, ծլիկային և խառը: Կնոջ սեռական հաճույքի այսպիսի մեխանիկական դասակարգումը այն աստիճանի պարզունակ է դարձնում կանացի սեքսուալությունը, որ կարող է լուրջ սեռական խանգարումների հիմք հանդիսանալ: Հայտնի է, որ սեռական օրգանների ռիթմիկ և երկարատև գրգռումը ի վիճակի է գրգռում առաջացնելու տղամարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել կանանց համար: Կնոջ գրգռման համար բացի վերոնշյալ գրգռումից, հարկ է նշել շատ կարևոր մի քանի պայմաններ ևս` ներքին հոգեբանական տրամադրվածությունը, սեռական զուգընկերոջ հանդեպ բարյացակամ և էրոտիկ վերաբերմունքը, առանց որոնց ինչ աստիճանի ինտենսիվ և երկարատև էլ լինի սեռական գրգռումը` հեշտոցի խոնավացում և սեռական գրգռման զգացողություն կնոջ մոտ ի վիճակի չէ առաջանալու: Այնպես որ, սիրելի տղամարդիկ, մի փորձեք գրգռել ձեր կանանց երկարատև հոգնացուցիչ մեխանիկական գրգռումներով, նա միևնույնն է չի գրգռվի, եթե Ձեր հանդեպ էրոտիկ չի տրամադրված` Դուք ազդում եք նրա նյարդերի վրա` Ձեր համառ փորձերով:

Նյութը ' Tert.am Medicine

Commentaires


bottom of page