top of page

Մկոն ինչքան ծանոթ-բարեկամ դերասան ունի «խցկումա» սիտկոմ...մնումա՝ Շուշան Թովմասկանը։

  • Zohrap Amiryan
  • 14 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«Ռեստարտ 2020»-ը կորցնում է օրիգինալությունը ու Մկոն ինչքան ծանոթ-բարեկամ դերասան ունի «խցկումա» սիտկոմ...մնումա՝ Շուշան Թովմասկանը։ Իմ մոտ տպավորություն է, որ էտ սիտկոմում անտեսանելի Աստված կա, ով մոտ 8 սերիայում արագի մեջ մի քանի Ադամներ ու Եվաներ ստեղծեց, որով էլ հարամեց օրիգինալ ու հետաքրքիր մոտեցումով այդ սիտկոմը։ Հարգելի Մկո ու սցենարիստներ, եթե զգում էիք, որ էնքան չկաք, որ մի կամ երկուսի, հը հը մաքսիմում 2.5 մարդու վրա կարաք հետաքրքիր ու օրիգինալ սցենար գրել ու հետաքրքիր ռեժիսյորական լուծումներ անեիք, ապա ձեզ խնդրող չկա քիթներդ խոթեիք էն տեղը, որը ձերը չի։ Տնաշեններ, նենց տպավորությունա, որ մեր երկրի բոլոր պարապ ու անգործ դերասանների աշխատանքի տեղավորման գործակալությունա էս սիտկոմը։ Իսկ ամեն ինչ փորձում էր հետաքրքիր ու խոստումնալից սկսվեր, իսկ հիմա ամեն ինչ մանրից դառնումա բարդակ։ Ցավոք... Դրա համար վերմակները ձեր ոտքերի գյորա մեկնեք ու մնացած սիտկոմերից լավը չէիք, սուսուփուս ստանդարտ բան ստեղծեիք ու յոլա տանեիք։

Comments


bottom of page