Ցավոտ դաշտանի պատճառներն ու կանխարգելումը |Tert.am Medicine
- Zohrap Amiryan
- 15 нояб. 2016 г.
- 1 мин. чтения

Ցավոտ դաշտանը (ալգոմենոռեա) հանդիպում է կանանց մեծամասնության մոտ: Ավելի հազվադեպ է դարձել անցավ և առանց նախադաշտանային սինդրոմով ընթացող դաշտանային ցիկլերը: Ցավի պատճառ առավել հաճախ հանդիսանում են հետևյալ գործոնները՝ · ժառանգականությունը,
· կոնքի թույլ մկանային ապարատը,
· օրգանիզմին անհրաժեշտ միկրոէլեմենտների անբավարարությունը՝ հատկապես կալցիումի և մագնեզիումի,
· գինեկոլոգիական հիվանդությունների առկայությունը անամնեզում (արգանդի միոմա, ֆիբրոմա, պոլիպներ, էնդոմետրիոզ և այլն)
· հորմոնալ խանգարումներ: Ինչպե՞ս կանխարգելել ցավոտ դաշտանը. · զերծ մնալ սառեցումից, քանի որ դաշտանի ընթացքում կնոջ օրգանիզմը շատ զգայուն է ջերմության փոփոխությունների նկատմամբ,
· խուսափել սթրեսից կամ փորձել տալ ադեկվատ պատասխան սթրեսի դեպքում: Բացասական էմոցիաները մի քանի անգամ մեծացնում են ցավի ինտենսիվությունը և նախադաշտանային սինդրոմի ախտանշանները,
· կանոնավոր զբաղվածությունը սպորտով, յոգայով:
Նյութը ' Tert.am Medicine-ի
Comments