top of page

Սյուզան Ջաղինյան. «Հայրս և ամուսինս ինձ կնախատեն Բաքու գալուս համար»

  • Zohrap Amiryan
  • 15 нояб. 2016 г.
  • 5 мин. чтения

Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է վերցրել Բաքու այցելած Սյուզան Ջաղինյանից, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Որքան մեզ հայտնի է, դուք երևանյան նշանավոր ընտանիքից եք։ Ձեր հայրը եղել է Հայաստանի կառավարությունում և զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը։ Այդպես է արդյո՞ք։ - Իմ հայրը իրոք Տեր- Պետրոսյանի օրոք 1996 թվականին զբաղեցրել է Հայաստանի կրթության նախարարի պաշտոնը։ Ճիշտ է, ոչ երկար ժամանակ։ Նա շատ ազնիվ մարդ է և վեց ամիս անց հեռացել է իր պաշտոնից։ Ինձ հետո անձամբ խոստովանեց, որ չի կարողացել աշխատել նրանց հետ։ Մինչև այդ պաշտոնին հասելը՝ նա աշխատել է տարբեր պաշտոններում. կապիտալ շինարարության վարչության պետից մինչև փոխնախարար։ Նա ուղղակի հասկացել է, թե ինչ է տեղի ունենու վերևներում և հեռացել է։ Այնպես, որ իմ, որպես քաղաքացիական ակտիվիստի գործունեությունը եղել է լիովին կանխագուշակելի։ - Ձեր կարծիքով, նա ինչպե՞ս կընդունի ձեր այցը Ադրբեջան։ - Կարծում եմ, վատ։ - Այսինքն, Բաքու այցելելուց առաջ դուք ոչ ոքի հետ չե՞ք խորհրդակցել, ոչ ոքի ոչինչ չե՞ք ասել։ - Ոչ, նույնիսկ իմ քաղաքացիական ամուսնու հետ չեմ խորհրդակցել։ Նրան ասել եմ, որ Վրաստան կոնֆերանսի եմ գնում։ - Կարծում եք, ձեր մերձավորները երբեք չե՞ն հասկանա ձեզ։ - Ճիշտն ասած, չգիտեմ։ Բայց ընդհանրապես, նրանք տեղյակ են իմ խնդիրների մասին։ Չնայած կարծում եմ, որ հայրս և ամուսինս կնախատեն ինձ։ - Իսկ նրանք կարո՞ղ են ընդհանրապես հրաժարվել ձեզնից։ - Պատկերացրեք, ինձ դա հատկապես չի անհանգստացնում։ Արդեն բավականին բարձր են խաղադրույքները, որոնք ես ձեռնարկել եմ և դա իմ որոշումն է։ Եթե մերձավորներս այդքանից հետո չեն հասկանում ինձ, չեն կիսում իմ աշխարհայացքը, որ կարող են հրաժարվել ինձնից՝ ինձ համար անշուշտ շատ ցավալի կլինի։ Բայց ես միևնույն է կգնամ այն ճանապարհով, որն ընտրել եմ և ճիշտ եմ համարում։ -Դուք ուժեղ, ինքնաբավարար մարդ եք, և, ինչպես տեսնում եմ, դուք միշտ էլ ունեցել եք ընտրելու իրավունք։ - Իրավունք եղել է, սակայն ոչ միշտ է հաջողվել իրագործել այն: - Դուք ընդհանրապես ինչպե՞ս եք հասել իրավապաշտպանի գործունեությանը։ Գիտեմ, որ ինչ որ ժամանակ նույնիսկ աշխատակցել եք «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ։ - Այո, դա եղել է խորհրդային ժամանակներում։ Որպես արտահաստիքային թղթակից։ Լինելով Երևանի մանկավարժական համալսարանի ուսանողուհի, ես աշխատակցել եմ այդ հանրաճանաչ հրատարակության հետ։ - Դուք նաև մանկավարժ եք … - Դա այդպես է, ես երաժշտություն եմ դասավանդում։ Երեկ Բաքվի հյուրանոցում ես դաշնամուրի վրա կատարել եմ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը։ - Իսկ ինչպե՞ս արձագանքեցին հյուրանոցի աշխատողները՝ ադրբեջանցիները։ Թե նրանք չգիտեին, որ Խաչատրյան է հնչում։ - Հույս ունեմ, որ ճանաչեցին նրա երաժշտությունը, բայց ինձ ոչ ոք չմոտեցավ և չպահանջեց, որպեսզի ես դադարեցնեմ նվագել։ - Դուք արդեն ձեզ համար որոշել ե՞ք՝ մնալ Ադրբեջանում, թե՞ վերադառնալ Հայաստան։ - Հայաստանը իմ հայրենիքն է։ Իհարկե կվերադառնամ, բայց երբ, չգիտեմ։ - Ի՞նչն է ստիպել ձեզ զբաղվել քաղաքականությամբ, չէ որ կարող էիք ապրել հանգիստ կյանքով, դաշնամուր դասավանդել երեխաներին, իսկ դուք նետվել եք ասպարեզ, որտեղ հիմնականում ուժով չափվում են տղամարդիկ։ Այնուամենայնիվ հետխորհրդային կանայք հատկապես չեն փորձում նետվել այնտեղ ... - Ես շատ բարեպաշտ, հավատացյալ մարդ եմ, և ես ուղղակի արդեն ուժ չունեի տեսնել այն անօրինականությունը, որը գիրաործում է ներկա հայկական իշխանությունը, հանդուրժել և դառնալ դրա մասնակիցը։ Եթե որևէ մեկը անօրինականություն է ստեղծում, իսկ դու դրանով հանդերձ լռում ես, ապա ինքնաբերաբար դառնում ես հանցակից։ Հատկապես անտարբերության պատճառով է երկրում տեղի ունենում անօրինականություն։ Իսկ այն, ինչ անում է իշխանությունը Հայաստանում, դա արդեն անօրինականություն չէ, այլ իսկական հանցագործություն։ Հանցագործություն իր ժողովրդի և նույնիսկ իր շրջապատի դեմ։ Հայաստանում ներկա վերնախավը նույնիսկ չի հավատում ինքն իրեն։ Եթե պետք լինի, նրանք, ուղղակի կարող են ոչ միայն իրենց շարքերից դուրս նետել այս կամ այն նախարարին, այլ պարզապես սպանել։ Նրանք ըստ իրենց էությամբ հանցագործներ են։ - Դուք քանի՞ տարեկան էիք, երբ սկսվեցին ղարաբաղյան իրադարձությունները։ - 21 տարեկան, դեռևս ուսանողուհի։ - Դուք այն ժամանակ լինում էիք Թատերական հրապարակում։ - Իհարկե, այո - Դուք տարբերություն զգում ե՞ք Սյուզան 1998-ի և Սյուզան 2016-ի միջև։ - Եկեք ձեզ մի դրվագ պատմեմ։ Մի անգամ մենակ նստած եմ տանը, հեռուստացույցով Ղարաբաղի մասին հաղորդում կար։Ես սրտումս ինքս ինձ ասում եմ. «Դուք բոլորդ անիծյալ լինեք ձեր Ղարաբաղի հետ։ Եվ ինչու իմ լեզուն չի չորացել, երբ ես գոռացել եմ Ղարաբաղի «ազատության» մասին։ Դուք չեք հավատում, ես այդ ժամանակ սուրճ լցրեցի և հույզերից խեղդվում էի։ Եվ այդպես լեզուս վառեցի տաք սրճով, որ երկար ժամանակ ցավում էր։ Ինքս ինձ նզովել եմ։ - Երևի, նույն ձևով այն ժամանակ, 1998 թվականին Հայաստանում գրեթե բոլորը մոլորվել են Ղարաբաղում իրադարձությունների կապակցությամբ … - Ցանկացած երիդասարդ մարդ, երբ նրա գլուխն են մտցնում նույն բանը՝ համակվում է արտաքին գաղափարներով։ - Ձեր կյանքում ի՞նչ տեղի ունեցավ, որ այն կոտրեց նախկին կարծրատիպերը։ - Իմ մեջ վաղուց է կոտրվել։ Մոտավորապես 2000 թվականին ես հանկարծ զգացի, որ օդում ինչ որ բան փոխվեց։ Հայրս գնաց թոշակի, բայց դա հատուկ կերպով չի ազդել իմ կյանքի վրա, ես ուղղակի չցանկացա դառնալ Հայաստանում տեղի ունեցողների մասնակիցը։ Ես ուզում էի ստեղծագործել։ Հիշում եմ 2000-ական թվականներին վերադառնալով Մոսկվաից, որտեղ ճգնաժամային մենեջերի մասնագիտությամբ ավարտեցի բիզնես դպրոց, աշխատանքի ընդունվելու նպատակով գնացի Երևանի քաղաքապետի մոտ։ Այն ժամանակ Հայաստանում այդ ոլորտում դիպլոմավոր մասնագետ ընդհանրապես չկար։ Բայց նրանց, այսինքն իշխանությանը և պաշտոնյաներին պետք չէին նման մասնագիտությամբ մարդիկ: Նրանց մատուցի խաբեբաների, խարդախների, որոնք կարողանան մարդկանց պրոֆեսիոնալ ձևով խաբել, ատկատներ անել։ Իսկ ես երբեք չէի կարող զբաղվել նման բանով և դա անմիջապես հասկանում էին բոլոր պաշտոնյաները։ - Դուք բնիկ երևանցի եք, երևի շատ ծանոթներ ունեք հասարակության տարբեր շրջաններում, որոնց հետ հանդիպում, շփվում եք։ Շատ երևանցիներ են արդյո՞ք ներկա իրավիճակը պատկերացնում այնպես, ինչպես դուք։ - Ինչ վերաբերում է հայկական իշխանությանը, ապա հավաստիացնում եմ ձեզ, բացարձակապես բոլորը մտածում են այնպես, ինչպես ես։ - Նման դեպքում Սարգսյանին ինչպե՞ս է հաջողվում պահպանել իշխանությունը։ - Դրա համար նա ունի մեկ մեթոդ. հենց որ նա վտանգ է զգում իր իշխանության համար, բաց է թողնում ոստիկանությանը, ուժային կառույցներին։ -Այսինքն նա նստած է սվինների վրա։ Բայց հասկանում է արդյո՞ք ձեր նախագահը, որ ցանկացած պահի նրան կարող է սրբել ժոովրդական ալիքը։ - Դրա համար հարկավոր է նորմալ ընդիմանություն, իսկ մեզ մոտ երկրում դա չկա։ Քաոսը, ինչպիսին էլ որ լինի, երբեք հաջողութուն չի բերել։ Ցավոք, մեր ընդդիմանությունը մի նպատակ ունի. ինչ որ ձևով իրեն ավելի թանկ վաճառել իշխանութուններին։ Փող, ահա թե ինչ է հետաքրքրում նրանց առաջին հերթին։ Փողը, ահա թե ինչն է այսօր շարժում Հայաստանում բոլոր գործընթացները։ - Իսկ ին՞չ է մտածում Ղարաբաղի մասին հասարակ ժողովուրդը։ - Կեղծ հայրենասիրության գաղափարախոսությունը անշուշտ տալիս է իր պտուղները, արմատավորվում է զանգվածների գիտակցության մեջ։ Երկար տևող բացասականությունը, որը նրանց մատուցել են իշխանությունները՝ նրանց քաշում է իր հետևից։ Մարդիկ առայժմ չեն կարող ինչ որ բան ձեռնարկել, բարելավել իրենց կյանքը: Նրանք չեն հասկանում, որ ոչ ոքի հարկավոր չէ այդ ձգձգվող թշնամությունը։ Դրսում ХХI դարն է … Պետք է ասել, որ Հայաստանում պետական քարոզչությունը և ագիտացիան շատ ուժեղ է։ Այժմ այդ քարոզչություն է ինձ դարձնում ժողովրդի թշնամի, իսկ նրանք, ովքեր տասնյակ տարիներ կողոպտում և սպանում են՝ թշնամիներ չեն։ Ես թշնամի եմ, որովհետև հայտնել եմ ճշմարտությունը, որ խաղաղություն եմ ուզում ժողովուրդների միջև։ Իշխանությունների քարոզչություններին հավատացող մարդիկ ժողովրդի թշնամի են համարում ինձ։ Նրանք չեն գիտակցում, թե ով է երկրում նստած իշխանության գլուխ։ Եթե դու այդպես ուժեղ ես և ինձ թշնամի ես համարում, ապա նախ հարցերը լուծի քո կառավարության հետ։ Ես փոքր մարդ եմ, Հայաստանում ես ոչ մի պաշտոն չունեմ, դու նախ նայիր քո կառավարությանը, որտեղ են ժողովրդի ամենաիսկական թշնամիները։ Նրանք, ովքեր այժմ մեզ մոտ իշխանությունում են, նույնիսկ հայ էլ չես անվանի։ Ահաթե ովքեր են իսկական թշնամիները։ - Բայց իրավիճակը գիտակցելու հույս կա՞։ Թեև դանդաղ, բայց դա տեղի է ունենում արդյոք, թե՞ ոչ։ - Հույս ունեմ, որ ֆեյսբուքում, որտեղ, ի դեպ կոտրել են իմ էջը, չեն կասկածում իմ հայրենասիրությանը։ Ես սիրում եմ Հայաստանը, և ես կրթված ու բազմագիտակ մարդ եմ, որը կշռադատում է իր յուրաքանչյուր քայլը։ Եվ եթե ես արել եմ այդ քայլը, նշանակում է արդեն եկել է հաշտվելուն գնալու ժամանակը։ Ես հասկացել եմ, որ դա ճիշտ որոշում է՝ մեր ժողովուրդների հետագա ճակատագրի համար։

Comments


bottom of page