top of page

Անօրինականությունը՝ օրենքո՞վ. թեժ բանավեճ՝ 1000 դրամի շուրջ (տեսանյութ) | Ա1+

  • Zohrap Amiryan
  • 14 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

«1000 դրամների ֆոնդի նախագիծը հենց հիմքից անօրինական է»,-այսօր Մեդիա Կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրա խոսքով՝ նախագիծն ուղղակի դիպչում է մարդու սեփականությանը. «Աշխատավարձը մարդու ֆինանսական սեփականությունն է։ Որևէ մեկը, բացի սեփականատիրոջից, չի կարող տնօրինել այն։ Սա շատ նման է նրան, երբ պետության կարիքների անվան տակ Հյուսիսային պողոտայի բանկիչներից խլեցին իրենց տները, թեև իրականում բիզնես շահեր կային այդտեղ։ Գումարի չափը կապ չունի, ոչ էլ այն, թե ում են ուղղվելու այդ գումարները։ Պետությունն ուղղակի ասում է՝ ես ուժ ունեմ, ապօրինի քո անձնական սեփականությունը կարող եմ տնօրինել։ Կարծում եմ՝ հասարակության մեծագույն զայրույթը առաջացել է հենց այդ պատճառով»։

Comments


bottom of page