Սեյրա’ն ջան, դու գեներալ մարդ, կռված մարդ, չգիտե՞ս` ովքեր են բանակից գողացողները. Արամ Մանուկյան
- Zohrap Amiryan
- 15 нояб. 2016 г.
- 2 мин. чтения

Yerkir.am-ը գրում է.
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ՝ ցույց տալով այն գումարների տեղը, որոնք կարելիէ ուղղել բանակի խնդիրների լուծմանը: Պատգամավորն առաջարկում է չքննարկել հարցի բովանդակությունը, այն որ պետությունը բանակի խնդիրները պետք է լուծել, դա քննարկման ենթակա չէ: Առարկությունը միջոցների ընտրության մեջ է:
Պատգամավորը խոսեց նախագծի պարտադիր բնույթի մասին, ասելով, որ պարտադրանքով հնարավոր չէ լավ բանի հասնել, և որ նման հարցերը պետք է կամավոր դրվեն: Արամ Մանուկյանի խոսքով տասն անգամ ավելի շատ հնարավոր է գումար հավաքել, քան նախատեսում է հիմնադրամը, և պատգամավորը սկսեց ցույց տալ այդ գումարների տեղը:Տարեկան Հայաստանից դուրս է գալիս 1,5 միլիարդ դոլար ապօրինի կանխիկ փող:
«Հարգելի ԱԱԾ, հարգելի կառավարություն, իմ ասածը պետք է ստուգվի թե չէ, մեկը պետք է հերքի՞ այս հայտարարությունը, կամ հաստատի: Մեր աղքատ ու սոված երկրում կա 5 միլիարդատեր, 60 միլիոնատեր: Նման աղքատ երկրում կարճ ժամանակում օրինական միջոցներվ չեն հարստանում: Մեր երկրում նվազագույնը 40 տոկոս ստվեր կա, որը ստվերից հանելու դեպքում 1 միլիարդ դոլար կբերեիք բյուջե: Էս երկրում դատախազությունը պետք է գործի՞ թե չէ: Սեյրանին եմ խոսքս ուղղում: Սեյրան ջան, դու գեներալ մարդ, կռված մարդ, կուլտուրական մարդ:
Ես ու Լյովը կարող ա չիմանանք բանակում ինչ ա կատարվում, դու չգիտե՞ս ովքեր են բանակից գողացողները: Եթե գիտես, Աստված պետք է պատժի՞ էդ գողացողներին:Տերտերը կարող է այդպես ասել, բախտ բացողը ասել, բայց էսպես երկիր չեն կառուցում»,- ասաց Արամ Մանուկյանը հավելելով, որ մեր փոքր երկրին շատ մեծ քանակի գեներալ է բաժին հասնում: Պատգամավորը առաջարկեց կրճատել ոստիկանության թիվը և խնայել գումար բյուջեում, քանի որ մեր փոքր երկրում նման քանակի ոստիկանությունը արդարացված չէ:
«Դու քո միլիոնը պահում ես, ուրիշի 1000 դրամն ես պահանջում, էստեղ է անբարոյականությունը, սա մուրացկանություն է:Փոքր մի բուռ ազգ ենք, հազար ու մի միջոց կա գումարները հետ բերելու, Գագիկ Խաչատրյանի կառուցած ուսումնական կենտրոնը պետականացրեք ու տվեք զինվորին: Մարդու արժանապատվությունը հարգեք,ոչ թե պարտադրեք նրան: Մարդը ուղարկել է իր երեխային բանակ, աշխատում է ու հարկեր է տալիս, գնա տասնապատիկ շատ անգամ ավել լուծի զինվորի հարցը»,- ասաց Արամ Մանուկյանը:
Commentaires