top of page

Ասպիրինի օգտագործման 9 զարմանալի եղանակ |Tert.am Medicine

  • Zohrap Amiryan
  • 15 нояб. 2016 г.
  • 2 мин. чтения

1. Օգնում է միջատների խայթածների դեպքում

Միջատների խայթածի դեպքում ասպիրինն օգնում է ազատվել բորբոքումից ու քորից: Հարկավոր է տրորել ասպիրինով խայթածի հատվածի մաշկը:

2. Չորացնում է բշտիկները

Հարկավոր է փշրել դեղահաբը և մի փոքր ջուր ավելացնել, այնուհետև ստացված մածուկը քսել ախտահարված հատվածներին, թողնել մի քանի րոպե և լվանալ օճառով:

3. Երիտասարդացնում է մաշկը

Ասպիրինի մեջ պարունակվող սալիցիլաթթուն բուժում է կարմրությունը, այտուցվածությունն ու ակնեն, ինչպես նաև մաքրում է մաշկի մահացած բջիջներն ու յուղոտությունը: Պարզապես հարկավոր է փշրել ասպիրինի 5 դեղահաբը, ավելացնել ¼ բաժակ ջուր և մեկ թեյի գդալ մեղր և լավ խառնել:

Քսել խառնուրդը մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այս դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի է լուծել մաշկային բազմաթիվ խնդիրներ և երիտասարդացնել մաշկը:

4. Բուժում է կոշտուկները

Հարկավոր է փշրել հինգ դեղահաբը, ավելացնել կիտրոնի հյութ ու կես թեյի գդալ մեղր, այնուհետև ստացված զանգվածը քսել կոշտուկներին և փաթաթել տաք սրբիչով: Սրբիչի վրայից հարկավոր է փաթաթել պոլիէթիլենային թաղանթ և թողնել 10 րոպե:

5. Ազատում է գլխամաշկի թեփից

Փշրել 2 դեղահաբը, ավելացնել այն շամպունին և մի քանի րոպե անց սովորականի նման լվանալ գլուխը: Սա կօգնի ոչ միայն բուժել թեփը, այլև կանխել դրա առաջացումը:

6. Ազատում է քրտինքի հետքերից

Այս պարզ հնարքը կօգնի ազատվել հագուստի վրա մնացած քրտինքի հետքերից: Պարզապես հարկավոր է փշրել 2 դեղահաբը, լուծել կես բաժակ ջրում, այնուհետև թրջել այդ լուծույթով հագուստի կեղտոտ հատվածը և թողնել մի քանի ժամ:

7. Վերականգնում է վարսերի գույնը

Այս հնարքը հատկապես օգտակար է գունաբացած կամ բաց գույնի ներկած մազեր ունեցողների համար, քանի որ քլորացված ջուրը վնասում է վարսերը: Այնուամենայնիվ՝ մազերի փայլն ու փարթամությունը կարելի է վերականգնել ասպիրինի օգնությամբ: Հարկավոր է մի բաժակ գոլ ջրում լուծել 6-8 դեղահաբը, ստացված լուծույթը լցնել վարսերին և մերսել՝ մի փոքր տրորելով գլխամաշկը: Լուծույթը թողնել 10-15 րոպե, այնուհետև լվանալ:

8. Մաքրում է խոհանոցային սպասքը ճարպից

Սպասքն ավելի հեշտ լվանալու համար կարելի է պատրաստել ասպիրինով ու ջրով մածուկ, այնուհետև ստացված զանգվածով մաքրել սպասքը:

9. Թույլ է տալիս, որ ծաղիկներն ավելի երկար չթոշնեն

Որպեսզի ծաղիկներն ավելի երկար թարմ մնան կարելի է ասպիրինի մի դեղահաբը փշրել ու ավելացնել այն ջրին, որով ջրվում են ծաղիկները:

Նյութը ' Tert.am Medicine

Comentários


bottom of page