top of page

Էրդողան. «Դու՝ Եվրախորհրդարանի նախագահ.... դու ո՞վ ես»

  • Zohrap Amiryan
  • 15 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

Armedia.am-ը գրում է.

Թուրքիայի՝ Եմ անդամակցության հարցը կարող է դրվել հանրաքվեի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:

«Արևմուտքը ասում է, որ մենք չենք կարող մահապատիժ սահմանել: Սակայն այս ժողովրդի ճակատագիրը ձեր ձեռքերում չէ, այս ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Դու՝ Եվրախորհրդարանի նախագահ.... դու ո՞վ ես: Դու այդ ե՞րբ Թուրքիայի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ձեռք բերեցիր: Անշնորհքին տեսեք: Դու կամ դուք, որ 53 տարի շարունակ Թուրքիային չեք ընդունում ԵՄ, ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայի մասին այդպիսի մի որոշում եք կայացնում: Դու դեռ չես ճանաչում Թուրքիան», - հայտարարել է էրդողանը՝ արձագանքելով Եվրախորհրդարանի նախագահի կողմից Թուրքիայի իշխանություններին ուղղված քննադատություններին ու զգուշացումներին:

Comments


bottom of page