top of page

Ժամկետային զինծառայողները անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կստանան. Վիգեն Սարգսյան

  • Zohrap Amiryan
  • 15 нояб. 2016 г.
  • 1 мин. чтения

TERT.am-ը գրում է.

Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի: ԱԺ-ում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում ժամկետային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Մենք որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում»,- նշեց նախարարը:

Comments


bottom of page