Поиск
«Եթե ԱՄՆ-ում եղած դղյակներն իմն են, ես ձեզ հյուր եմ հրավիրում»(տեսանյութ)|Ա1+
- Zohrap Amiryan
- 15 нояб. 2016 г.
- 1 мин. чтения
ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ժխտում է, որ ինքը ԱՄՆ-ում դղյակներ ունի. «Փաստաթղթեր կարող եմ տալ բազմաթիվ, որ 38 Արթուր Գեւորգյան անունով տուն կա ԱՄՆ-ում։ Եթե իմն են, ես ձեզ հյուր եմ հրավիրում։ Միգուցե հուշեք այդ մարդկանց գնան այդ հասցեով, միգուցե Գեւորգյան Արթուրը տանը լինի»։ Բռնցքամարտիկ պատգամավորը համոզված է՝ մարդիկ ուղղակի նախանձում են իրեն. ինքը 20 տարի մեծ սպորտում է եղել, ստացել մեծ գումարներ։ Իրավիճակը փոխվել է, երբ նա դարձել է պաշտոնյա՝ Դավիթաշեն համայնքի ղեկավար, ապա՝ պատգամավոր. «Իմ գումարները գնալով նվազել են այն օրվանից, երբ ես պաշտոնի եմ եղել ՀՀ-ում, քանի որ ղեկավարում եմ Բռնցքամարտի ֆեդերացիան, կամա թե ակամ հսկայական ծախսեր են առաջանում՝ բռնցքամարտիկներին ճիշտ ճանապարհին դնելու համար»։
Kommentare