ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրից մարտական թռիչքների կադրերը (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի տախտակամածից ավիացիայի մարտական թռիչքների տեսանյութը, գրում է ТАСС-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավիատեխնիկական անձնակազմը պատրաստում Սու-33 կործանիչները մարտական թռիչքի: Ինքնաթիռները արագություն են հավաքում ավիակրի տախտակամածի վրա և թռչում ցատկահարթակից: Այնուհետև կործանիչները վերադառնում են նավ և ավիաֆինիշերի օգնությամբ կանգնում տախտակամածի վրա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը սկսել է մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին: «Այսօր ժամը 10:30-ին և 11:00-ին մենք սկսել ենք Իդլիբի և Հոմսի շրջաններում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների դիրքերին հարված հասցնելու մեծ գործողություն»,- հայտարարել է Շոյգուն:
Մանրամասները այստեղ



















Комментарии